Friday, February 28, 2014

Հազարամյա բուժարար` Հալվե (Ալոե)

Հին ժամանակներում դեղեր գոյություն չունեին և մարդիկ բուժվում էին ժողովրդական միջոցներով: Այդ միջոցներն օգտագործվում են նաև մեր օրերում և համարվում են օրգանիզմի համար ավելի անվնաս, քան հաբերը կամ ներարկումերը:
Այժմ խոսենք հալվեի մասին: Բնության մեջ գոյություն ունի հալվեի ավելի քան 300 տե
սակներ: Դրանցից յուրաքանչյուրն ունի այս կամ այն բուժիչ հատկությունը:
Հալվեի հյութը խթանում է անվարակելիությանը, նպաստում է բջիջների վերականգնմանը, ունի հակաբիոտիկ հատկություն: Ինչպես բոլոր բույսերը, հալվեն ևս արտադրում է թթվածին և այդ պատճառով այն կարելի է դնել ննջասենյակում:
Հալվեն հակացուցված է հղի կանանց, նրանց, ովքեր խնդիրներ ունեն լյարդի, լեղապարկի հետ, թութքով հիվանդներին:
Հալվեի օգտագործման ձևը
Հալվեն օգտագործում են այրվածքների բուժման համար: Լվացած հալվեի տերևը մի քիչ ճզմեք վիրակապի վրա և դրեք այրվածքի մակերեսին:
Հալվեից կարելի է դեմքի քսուք պատրաստել: Վերցրեք 1 ճաշի գդալ հալվեի հյութ և թթվասեր, ավելացրեք ձվի դեղնուց, խառնեք մինչև դառնա համասեռ: Քսեք մաքուր դեմքի և վզի մաշկին, պահեք 15-20 րոպե, լվացեք գոլ ջրով: Ձեր մաշկը կլինի առողջ և գեղեցիկ:
Հալվեի հյութի օգտագործումը
Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով հարկավոր է հալվեի հյութ և մեղր: Հալվեի հյութը ստանալու համար կտրեք մի քանի տերև մոտ 15 սմ երկարությամբ, քամեք բաժակի մեջ, խառնեք նույն քանակության մեղրի հետ, ընդունեք օրը 3 անգամ՝ 1/3 գդալ ուտելուց կես ժամ առաջ: Բուժման տևողությունը 3 շաբաթ է:
Հարբուխի դեպքում հալվեի հյութը կաթեցրեք քթի մեջ: Կրկնեք յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ անգամ:
Կոկորդի ցավի դեպքում օգնում են գոլ ջրով բացած հալվեի հյութով ողողումները :
Այսպիսով՝ հալվեն դա մինի-դեղատուն է ձեր տանը: Առողջ եղեք: Ձեզ բարի բուժում: 

Saturday, February 22, 2014

Բամբասանք.

Ամենատարածված, մեր տատիկների ժամանակներից հայտնի բամբասնք (Տրադեսկանցիա) կոչվող բույն ունի բազմաթիվ բուժիչ և օգտակար հատկություններ: Համարվում է, որ Տրադեսկանցիան արևի ծաղիկ է, որ կարող է հոռացնել մտքի, զգացմունքի կամ խոսքի միջոցով փոխանցվողանբարրենպաստ էներգիան: Տրադեսկանցիա Զեբրինան երբեմն անվանում են <<Կանանց բամբասնք>>,այնինչ իրականում այն պաշտպանում է բնակարանը և ընտանիքը զանազան չարմտություններից և չարկամություններից:Գիտականորեն ապացուցվծ է, որ բույսը մաքրում և խոնավեցնում է բնակարանի օդը, պաշտպանում է էլեկտրոմագնիսական դաշտի ազդեցությունից: Բույսի տեսքը հանգստացնում է աչքերը, մեղմացնու լարվածությունը և հոգնածությունը:

Բաղադրատոմսղուններից
1. Բամբասանքի հյութը մրսածության դեպքում (Գրիպ)
  Ցողուններից քամել հյութը և կաթացնել քթանցքներին երկու կաթիլից օրը երեք անգամ:
2.Շաքարյան դիաբետի դեպքում
Բամբասնքի երեք 20 սմ-ոց  ցողուն տերևների հետ միասին մանրացնել, ավելացնել 500 մլ օղի, թողնել երկու շաբաթ, թրմել: Մեկ թեյի գդալ թուրմը խառնել 50 մլ ջրին, օգտագործել օրը երեգ անգամ ուտելուց 15 րոպե առաջ: Բուժման ընթացքը մեկ ամիս՝ երկու շաբաթ ընդմիջումով:

Ճապոնացի գենային սելեկցիոներները աշխարհին կապույտ խոլորձ են նվիրել

Ավելի քան 10 տարի տևած փորձերից հետո ճապոնացիները կարողացել են կապույտ խոլորձ ստանալ, որը դասվում է Phalaenopsis դասին: Ֆալենոփսիսը Խոլորձների ընտանիքի բույսերի դաս է:
Թիբա համալսարանի գիտնականները խոլորձների մշակման յուրահատուկ տեխնոլոգիա են մշակել:
Հայտնաագործության յուրահատկությունը կայանում է նրանում, որ Ֆալենոփսիս դասի ծաղիկներն ընդհանրապես չունեն կապույտ գույնի համար պատասխանատու գեն:
Կապույտ խոլորձ ստանալու համար գիտնականներն օգտվել են ասիական այլ ծաղիկի գենից:
Գենոմոդիֆիկացված ծաղիկն ավելի փոքր է բնական խոլորձից, սակայն բույսն ավելի բերքատու է: Կապույտ խոլորձները նբերկայացված են Օկինավա կղզում ընթացող ցուցահանդեսում:

Հետաքրքիր փաստեր ծաղիկների վերաբերյալ...

Ծաղիկները բնության ամենագեղեցիկ գլուխգործոցներից են: Իսկ Դուք գիտե՞ք, որ զաֆրան համեմունքը ստանում են քրքմածաղկի (крокус) փոշեհատիկից: 1 կգ այդպիսի համեմունք ստանալու համար անհրաժեշտ է 200.000 ծաղիկ:

Ամենափոքրիկ խոլորձը հայտնաբերվել է Էկվադորում, որի երկարությունը 2.1 մմ է: Այս ծաղկի թերթերը կարծես թափանցիկ լինեն: Այն հայտնաբերել է ամերիկացի բուսաբան Լուի Ջոսթը: Նա խոլորձների հազվագյուտ տեսակների առաջատար փորձագետ է:Գոյություն ունեն այնպիսի ծաղիկներ, որոնք կարող են օգտագործվել սննդի մեջ: Օրինակ` խատուտիկը օգտագործում են մի շարք աղցաններ պատրաստելու համար (սակայն նախքան օգտագործելը, պետք է ծաղիկները թրջել, որպեսզի դառնությունը անցնի): Իսկ լոտոսի արմատները օգտագործում են ապուր պատրաստելու համար:

Ամենաթանկարժեք ծաղիկը ոսկե խոլորձն է: Այն ծաղկում է միայն 15 տարի հետո: Այս ծաղիկն արժե 5000 ԱՄՆ դոլար:

Աշխարհի ամենամեծ ծաղիկը Ռաֆֆլեզիա Արնոլդն է: Այս ծաղիկը գտնվում է Ինդոնեզիայի Սումատրա կղզում: Այն կշռում է 11 կգ և ունի 1 մ տրամաչափ:

Հարավային Ամերիկայում է աճում Puya raimondii բույսը: Այս ծաղիկն առանձնանում է իր յուրահատկությամբ. այն ծաղկում է միայն մեկ անգամ` 15 տարեկանում, իսկ ծաղկելուց անմիջապես հետո թոշնում է:

Մանուշակների մասին

Ալպիական մանուշակ

Ալպիական մանուշակի` այդ հիսքանչ ծաղկող բույսի ժողովրդականությունը տարեցտարի աճում է: Տնային պայմաններում աճեցնում են երկու տեսակ` պարսկական ալպիական մանուշակ և եվրոպական :
Երկու տեսակն էլ գրավիչ են իրենց հիանալի յուրօրինակ ծաղիկներով: Պարսկական ալպյան  մանուշակը ծաղկում է ձմռանը: Ա. մանուշակը  բազմայա բույս է, այն ձևավորում է պալարասոխուկ: Պալարները տափակակլորավուն ձևի են 15սմ տրամագծով: Պալարը աճի միայն մի կետ ունի և նրա վնասվելը բույսի  մահվան պատճառ է դառնում:
Անհրաժեշտ ռեժիմի և կանոնների պահպանման դեպքում ալպիական մանուշակները կարող են ամեն տարի տալ մի քանի տասնյակ ծաղիկներ  20 – 25 տարի շարունակ:
Հնարավոր խնդիրները.
  1. Դեղնող տերևներ, ամուր և առողջ ծաղիկներ. Պատճառը` ամենահավանականը տաք չոր օդն է : Ա. մանուշակը վատ է տանում   17 աստիճանից բարձր ջերմաստիճանը: Այլ պատճառներից  կարող են լինել ոչ բավականաչափ ջրելը կամ չափից դուրս պայծառ արևը:
  2. Բույսի վախճանը, ծաղկաբերները և տերևները փափուկ են ու փտում են. Պատճառը չափից ավելի թաց հողն է, հատկապես,  երբ ջուր է ընկնում պալարի վերին մասին: Երբեք մի ջուր մի լցրեք  պալարի վերին աճման մասի վրա:
  3. Ծաղկման կարճ շրջան. Պատճառները տարբեր են: Ամենահավանականը շատ բարձր ջերմաստիճանն է, սխալ ջրելը և չոր օդը: Պարբերաբար պարարտացրեք աճի և ծաղկման շրջանում :
  4. Դեֆորմացված և փոքր տերևներ. Պառճառը ա. մանուշակի տիզն է և փտումը: Վնասատուների հայտնվելուն պես, անհրաժեշտե ամեն շաբաթ տերևները լվանալ   ինսեկտիցիդի օճառով (կարելի է օգտագործել կենդանիների օճառ): Լրացուցիչ կարելի ցողել ցանկացած ինսեկտիցիդային պրեպարատով, բնակարանում ավելի լավ է օգտագործել «Ֆիտովերմ» կամ «Ագրավերտոն» , քանի որ այն հոտ չունի:










Մանուշակներ


Մանուշակը մանուշակազգիների ընտանիքի խոտաբույս է: Հայտնի է մանուշակի մոտ 500 տեսակ՝ տարածված հիմնականում Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում և Անդերում: ՀՀ-ում հայտնի է 14 տեսակ՝ անուշահոտ, կովկասյան, սոմխեթական (հայկական), դաշտային, ժայռային և այլն: Աճում է անտառներում, թփուտներում, մարգագետիններում, գետերի և առվակների ափերին, չոր, քարքարոտ վայրերում և այլուր:
Տերևներն ամբողջական են, հերթադիր կամ արմատամերձ վարդակով, սովորաբար՝ տերևակիցներով: Ծաղիկները երկսեռ են, մանուշակագույն, սպիտակ, դեղին կամ բազմագույն: Պտուղը եռափեղկ տուփիկ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ, ալկալոիդներ, աղաղանյութեր, գլիկոզիդներ, C վիտամին և այլն: Պատրաստուկներն օգտագործում են մաշկային հիվանդություններ բուժելիս:
Կովկասյան մանուշակը հանդիպում է Սյունիքի մարզում (ծաղիկները դեղին են), սոմխեթական մանուշակը` Լոռու և Տավուշի մարզերում (ծաղիկները խոշոր են, մանուշակագույն և բուրավետ): Այս տեսակները կովկասյան բնաշխարհիկներ են, գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

Վարդենի.

Նկարագրություն

Թուփ է, բարձրությունը՝ 0,15-3 մետր։ Որոշ տեսակներ առաջացնում են մինչև 10-12 մետր երկարությամբ սողացող, մագլցող կամ փաթաթվող, փշերով ու փշիկներով պատված ընձյուղներ։ Տերևները հերթադիր են, բարդ, կենտփետրաձև, մերկ կամ թավոտ։ Ծաղիկները պարզ են կամ բազմաթերթ, տրամագիծը՝ 2-15 սմ, բուրավետ (հազվադեպ՝ անհոտ), կարմիր, սպիտակ, վարդագույն, դեղին, նարնջագույն, մանուշակագույն, մեկական կամ բազմածաղիկ՝ հովանոցանման կամ վահանաձև ծաղկաբույլերով։ Ծաղկակալը սափորաձև է։ Պտուղը միասերմ ընկուզիկներից կազմավորված կեղծ պտուղ է (մասուր):

Գիտական դասակարգում
ԹագավորությունԲույսեր

Օգտագործումը և մշակումը

Հիբրիդացման և արհեստական ընտրության շնորհիվ ստեղծվել են վարդենու բազմաթիվ պարտեզային ձևեր։ Սորտերի բազմազանության, առատ և երկարատև ծաղկման ու գույների հարստության շնորհիվ առավել գեղազարդիչ նշանակություն ունեն հիբրիդ թեյավարդերը և ֆլորիբունդան։
Վարդենու ծաղիկը լավորակ հումք է գինու, լիկյորի, հյութերի, եթերայուղերի, զովացուցիչ ջրերի, մուրաբայի, թեյի համար։ Վարդենու վայրի տեսակներն օգտագործվում են որպես կանաչ ցանկապատ, թեք լանջերն ամրացնելու, հողը էրոզիայից պաշտպանելու և մշակովի վարդենու համար որպեսպատվաստակալ օգտագործելու համար։
Մշակվում են բազմաթիվ (25 հազար) սորտ և ձև, որոնց ծնողական ձևերի հայրենիքը Չինաստանն է (Վարդենի չինական (Rosa chinensis, Rosa odarata),Վարդենի գալիկա՝ Rosa gallica, Rosa damascena), Աֆղանստանը, Իրանը, Հայաստանը (Վարդենի դեղինը՝ Rosa lutea), Հեռավոր Արևելքը, Հարավային Ճապոնիան (Վարդենի կնճռապատ՝ Rosa rugosa, Վարդենի բազմածաղիկ՝ Rosa multiflora) և այլն։ Սրանք բաժանվում են 3 խմբի.
Տերևաթափ թփեր՝ առաջացնում են հզոր արմատային մացառուտ, ծաղկում են տարին մեկ անգամ՝ գարնանը, ծաղկումը՝ 20-40 օր։ Դրանցից են՝ պարկային վարդենիները՝ լամբերտովյան, կնճռապատ հիբրիտը, Կորդեզին, գալիական (ֆրանսիական վարդենի), հարյուրաթերթ վարդենին (ցենտիֆոլիա) և այլն։
Մշտադալար թփեր՝ աչքի են ընկնում ինտենսիվ աճով և երկարատև ծաղկումով։ Դրանցից են պարտեզային վարդենիները՝ նուազետյան, բենգալյան (ամսեկան), բուրբոնյան, թեյավարդերը, ռեմոնտանտ, հիբրիդ թեյավարդերը, պոլիանտ (բազմածաղկավոր կարճահասակ) վարդենիները, ֆլորիբունդան և այլն։
Փաթաթվող (լիաններ), որոնց ընձյուղների երկարությունը հասնում է 10-12 մետրի, ծաղկում են մեկ անգամ՝ ամռանը։ Դրանցից եմ ՝ բազմածաղկավոր վարդենիները և վիխուրայանու վարդենիները։
Սորտերի բազմազանության, առատ և երկարատև ծաղկման և գույների հարստության շնորհիվ առավել դեկորատիվ արժեք ունեն հիբրիդ թեյավարդերը և ֆլորիբունդան։ Հիբրիտ թեյավարդերն ստացվում են ռեմոնտանտ և թեյավարդերի տրամախաչումից։ Ունեն ուժեղ աճող շիվեր, ցրտադիմացկուն են, չորադիմացկուն, սեզոնի ընթացքում ծաղկում են երկու անգամ, ծաղիկները բազմերանգ են։ Աճեցնում են բաց գրունտում և ջերմատներում կտրած ծաղիկներ ստանալու համար և ծաղկային ձևավորումներում։