Saturday, February 22, 2014

Վարդենի.

Նկարագրություն

Թուփ է, բարձրությունը՝ 0,15-3 մետր։ Որոշ տեսակներ առաջացնում են մինչև 10-12 մետր երկարությամբ սողացող, մագլցող կամ փաթաթվող, փշերով ու փշիկներով պատված ընձյուղներ։ Տերևները հերթադիր են, բարդ, կենտփետրաձև, մերկ կամ թավոտ։ Ծաղիկները պարզ են կամ բազմաթերթ, տրամագիծը՝ 2-15 սմ, բուրավետ (հազվադեպ՝ անհոտ), կարմիր, սպիտակ, վարդագույն, դեղին, նարնջագույն, մանուշակագույն, մեկական կամ բազմածաղիկ՝ հովանոցանման կամ վահանաձև ծաղկաբույլերով։ Ծաղկակալը սափորաձև է։ Պտուղը միասերմ ընկուզիկներից կազմավորված կեղծ պտուղ է (մասուր):

Գիտական դասակարգում
ԹագավորությունԲույսեր

Օգտագործումը և մշակումը

Հիբրիդացման և արհեստական ընտրության շնորհիվ ստեղծվել են վարդենու բազմաթիվ պարտեզային ձևեր։ Սորտերի բազմազանության, առատ և երկարատև ծաղկման ու գույների հարստության շնորհիվ առավել գեղազարդիչ նշանակություն ունեն հիբրիդ թեյավարդերը և ֆլորիբունդան։
Վարդենու ծաղիկը լավորակ հումք է գինու, լիկյորի, հյութերի, եթերայուղերի, զովացուցիչ ջրերի, մուրաբայի, թեյի համար։ Վարդենու վայրի տեսակներն օգտագործվում են որպես կանաչ ցանկապատ, թեք լանջերն ամրացնելու, հողը էրոզիայից պաշտպանելու և մշակովի վարդենու համար որպեսպատվաստակալ օգտագործելու համար։
Մշակվում են բազմաթիվ (25 հազար) սորտ և ձև, որոնց ծնողական ձևերի հայրենիքը Չինաստանն է (Վարդենի չինական (Rosa chinensis, Rosa odarata),Վարդենի գալիկա՝ Rosa gallica, Rosa damascena), Աֆղանստանը, Իրանը, Հայաստանը (Վարդենի դեղինը՝ Rosa lutea), Հեռավոր Արևելքը, Հարավային Ճապոնիան (Վարդենի կնճռապատ՝ Rosa rugosa, Վարդենի բազմածաղիկ՝ Rosa multiflora) և այլն։ Սրանք բաժանվում են 3 խմբի.
Տերևաթափ թփեր՝ առաջացնում են հզոր արմատային մացառուտ, ծաղկում են տարին մեկ անգամ՝ գարնանը, ծաղկումը՝ 20-40 օր։ Դրանցից են՝ պարկային վարդենիները՝ լամբերտովյան, կնճռապատ հիբրիտը, Կորդեզին, գալիական (ֆրանսիական վարդենի), հարյուրաթերթ վարդենին (ցենտիֆոլիա) և այլն։
Մշտադալար թփեր՝ աչքի են ընկնում ինտենսիվ աճով և երկարատև ծաղկումով։ Դրանցից են պարտեզային վարդենիները՝ նուազետյան, բենգալյան (ամսեկան), բուրբոնյան, թեյավարդերը, ռեմոնտանտ, հիբրիդ թեյավարդերը, պոլիանտ (բազմածաղկավոր կարճահասակ) վարդենիները, ֆլորիբունդան և այլն։
Փաթաթվող (լիաններ), որոնց ընձյուղների երկարությունը հասնում է 10-12 մետրի, ծաղկում են մեկ անգամ՝ ամռանը։ Դրանցից եմ ՝ բազմածաղկավոր վարդենիները և վիխուրայանու վարդենիները։
Սորտերի բազմազանության, առատ և երկարատև ծաղկման և գույների հարստության շնորհիվ առավել դեկորատիվ արժեք ունեն հիբրիդ թեյավարդերը և ֆլորիբունդան։ Հիբրիտ թեյավարդերն ստացվում են ռեմոնտանտ և թեյավարդերի տրամախաչումից։ Ունեն ուժեղ աճող շիվեր, ցրտադիմացկուն են, չորադիմացկուն, սեզոնի ընթացքում ծաղկում են երկու անգամ, ծաղիկները բազմերանգ են։ Աճեցնում են բաց գրունտում և ջերմատներում կտրած ծաղիկներ ստանալու համար և ծաղկային ձևավորումներում։

No comments:

Post a Comment