Ալպիական մանուշակ

Մանուշակը մանուշակազգիների ընտանիքի խոտաբույս է: Հայտնի է մանուշակի մոտ 500 տեսակ՝ տարածված հիմնականում Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում և Անդերում: ՀՀ-ում հայտնի է 14 տեսակ՝ անուշահոտ, կովկասյան, սոմխեթական (հայկական), դաշտային, ժայռային և այլն: Աճում է անտառներում, թփուտներում, մարգագետիններում, գետերի և առվակների ափերին, չոր, քարքարոտ վայրերում և այլուր:
Տերևներն ամբողջական են, հերթադիր կամ արմատամերձ վարդակով, սովորաբար՝ տերևակիցներով: Ծաղիկները երկսեռ են, մանուշակագույն, սպիտակ, դեղին կամ բազմագույն: Պտուղը եռափեղկ տուփիկ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ, ալկալոիդներ, աղաղանյութեր, գլիկոզիդներ, C վիտամին և այլն: Պատրաստուկներն օգտագործում են մաշկային հիվանդություններ բուժելիս:
Ալպիական մանուշակի` այդ հիսքանչ ծաղկող բույսի ժողովրդականությունը տարեցտարի աճում է: Տնային պայմաններում աճեցնում են երկու տեսակ` պարսկական ալպիական մանուշակ և եվրոպական :
Երկու տեսակն էլ գրավիչ են իրենց հիանալի յուրօրինակ ծաղիկներով: Պարսկական ալպյան մանուշակը ծաղկում է ձմռանը: Ա. մանուշակը բազմայա բույս է, այն ձևավորում է պալարասոխուկ: Պալարները տափակակլորավուն ձևի են 15սմ տրամագծով: Պալարը աճի միայն մի կետ ունի և նրա վնասվելը բույսի մահվան պատճառ է դառնում:
Անհրաժեշտ ռեժիմի և կանոնների պահպանման դեպքում ալպիական մանուշակները կարող են ամեն տարի տալ մի քանի տասնյակ ծաղիկներ 20 – 25 տարի շարունակ:
Հնարավոր խնդիրները.
- Դեղնող տերևներ, ամուր և առողջ ծաղիկներ. Պատճառը` ամենահավանականը տաք չոր օդն է : Ա. մանուշակը վատ է տանում 17 աստիճանից բարձր ջերմաստիճանը: Այլ պատճառներից կարող են լինել ոչ բավականաչափ ջրելը կամ չափից դուրս պայծառ արևը:
- Բույսի վախճանը, ծաղկաբերները և տերևները փափուկ են ու փտում են. Պատճառը չափից ավելի թաց հողն է, հատկապես, երբ ջուր է ընկնում պալարի վերին մասին: Երբեք մի ջուր մի լցրեք պալարի վերին աճման մասի վրա:
- Ծաղկման կարճ շրջան. Պատճառները տարբեր են: Ամենահավանականը շատ բարձր ջերմաստիճանն է, սխալ ջրելը և չոր օդը: Պարբերաբար պարարտացրեք աճի և ծաղկման շրջանում :
- Դեֆորմացված և փոքր տերևներ. Պառճառը ա. մանուշակի տիզն է և փտումը: Վնասատուների հայտնվելուն պես, անհրաժեշտե ամեն շաբաթ տերևները լվանալ ինսեկտիցիդի օճառով (կարելի է օգտագործել կենդանիների օճառ): Լրացուցիչ կարելի ցողել ցանկացած ինսեկտիցիդային պրեպարատով, բնակարանում ավելի լավ է օգտագործել «Ֆիտովերմ» կամ «Ագրավերտոն» , քանի որ այն հոտ չունի:
Մանուշակներ



Կովկասյան մանուշակը հանդիպում է Սյունիքի մարզում (ծաղիկները դեղին են), սոմխեթական մանուշակը` Լոռու և Տավուշի մարզերում (ծաղիկները խոշոր են, մանուշակագույն և բուրավետ): Այս տեսակները կովկասյան բնաշխարհիկներ են, գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
No comments:
Post a Comment