Ավելի քան 10 տարի տևած փորձերից հետո ճապոնացիները կարողացել են կապույտ խոլորձ ստանալ, որը դասվում է Phalaenopsis դասին: Ֆալենոփսիսը Խոլորձների ընտանիքի բույսերի դաս է:
Թիբա համալսարանի գիտնականները խոլորձների մշակման յուրահատուկ տեխնոլոգիա են մշակել:
Հայտնաագործության յուրահատկությունը կայանում է նրանում, որ Ֆալենոփսիս դասի ծաղիկներն ընդհանրապես չունեն կապույտ գույնի համար պատասխանատու գեն:
Կապույտ խոլորձ ստանալու համար գիտնականներն օգտվել են ասիական այլ ծաղիկի գենից:
Գենոմոդիֆիկացված ծաղիկն ավելի փոքր է բնական խոլորձից, սակայն բույսն ավելի բերքատու է: Կապույտ խոլորձները նբերկայացված են Օկինավա կղզում ընթացող ցուցահանդեսում:
No comments:
Post a Comment